Երեկ առաջին անգամ մոտիկից տեսա վարչապետի թեկնածուի մետրանոց դիմանկարներ ավտոբուսների վրա․Հրաչյա Բադայան

Blow-Up
Երեկ առաջին անգամ մոտիկից տեսա վարչապետի թեկնածուի մետրանոց դիմանկարներ ավտոբուսների վրա: Չգիտեմ, թե ինչ են մտածում մարդիկ, երբ իրենց տասնապատիկ մեծացված պատկերներով լցնում են փողոցները` ինչ նվիրական իմաստներ էլ որ փորձեն արտացոլել իրենց թանկագին դեմքին:
Եթե տեսել եք Անտոնիոնիի ֆիլմը, կհիշեք, թե ինչպես լուսանկարիչը, խոշորացնելով իր արած լուսանկարը, ակամա հայտնաբերում է կատարված հանցագործության հետևանքը՝ սպանված մարդու: Այսչափ մեծացնելով սեփական դիմանկարը չեք կարծո՞ւմ, որ շատ ավելի ակնառու եք դարձնում ձեր կատարած «հանցագործությունների», ձեր արատների որոշ հետքեր, որ կյանքը դաջել է ձեր դեմքին և որոնք գուցե «անզեն աչքի» համար անտեսանելի են նորմալ պայմաններում:
Իհարկե, նկարների վրա այդ հետքերը կարելի է մեղմել կամ նույնիսկ թաքցնել, բայց դրա համար կպահանջվեն հոգեվերլուծողի, նշանագետի, դիզայների և գուցե ուրիշ մասնագետի ունակություններով մարդիկ:
Կիսվել սոց․ ցանցերում