Ասում են՝ Սամվել Շահրամանյանը ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրել է սպառնալիքի տակ: Հասկանալի է: Բայց երբ նա սեպտեմբերի 10-ին երդմամբ ստանձնում էր Արցախի նախագահի պաշտոնը, սպառնալիքի հավանականությունը չէ՞ր հաշվարկել: Երկրորդ, իսկ գուցե նա այդ քայլի՞ն էլ սպառնալիքի տակ է գնացել: Հրամանագիր ստորագրելու սպառնալիքի աղբյուրը միայն Բաքվի՞ց է: Երրորդ, սեպտեմբերի 22-ին նա Շուշիում հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւին: Սպառնալիքը փոխանցվել է ա՞յդ ժամանակ: Չորրորդ, Ստեփանակերտը սեպտեմբերի 8-ին Բաքվից ուլտիմատում է ստացել, որ նոր նախագահ ընտրելու դեպքում պատերազմ կսկսի: Ինչու՞ այդ սպառնալիքն անտեսվել է, իսկ ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր արձակելու պահանջը՝ անվերապահորեն ընդունվել: Վերջապես. եթե բանակը չափազանց սուղ հնարավորություններով քսանչորս ժամ դիմադրություն է ցույց տվել եւ թշնամում ծանրագույն կորուստներ պատճառել, թեեւ կարող էր առաջին հարվածներից հետո սպիտակ դրոշ պարզել եւ կապիտուլյացվել, ապա քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը:
Կիսվել սոց․ ցանցերում
Ձեզ նաև կհետաքրքրի ՝