Սուրեն Պապիկյանը չի մասնակցում Տուլայում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նկատենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։

Կիսվել սոց․ ցանցերում