ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում
Ուկրաինայի դեմ հնարավոր է լայնածավալ հարված։
«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել հնարավոր մասշտաբային օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի առաջիկա 24 ժամվա ընթացքում», — նշվում է դեսպանատան կայքում։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել օդային տագնապի դեպքում պատրաստ լինել անմիջապես ապաստարան տեղափոխվելու։
