ՊՍԺ-ի նախագաh. Մբապեն հաջորդ մրցաշրջանում էլ կլինի մեր կազմում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հայտարարել է, որ 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգա փարիզյան թիմում։

«Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի խաղացող է։ Մենք երջանիկ ենք, որ նա մեր ակումբում է խաղում։ Հաջորդ մրցաշրջանում էլ նա կլինի մեր կազմում։ Մբապեն սիրում է այս ակումբը, եւ նա ֆանտաստիկ խաղացող է։ Նա լավագույն խաղացողն է աշխարհում։ Մենք շատ ուրախ ենք այդ առթիվ»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 5 հանդիպման, խփել 7 գոլ։

Կիսվել սոց․ ցանցերում