Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի կեսօրից հետո, 7-10-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-10-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում