Ուղիղ․Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակեց 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի: Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին էր սկսել գործի քննությունը։ Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր։

Կիսվել սոց․ ցանցերում