Պпւտինը ստորագրել է վառելիքի շուկային վերաբերող հարկային փոփոխությունների օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենք, որն ուղղված է վառելիքի ներքին շուկայի խթանմանը։

Փոփոխություններով սահմանվում է բենզինի արտադրության նոր ակցիզային կարգավորում, երկարաձգվում են նավթավերամշակող գործարանների արդիականացման ծրագրերի ժամկետները և ճշգրտվում է ներմուծվող բենզինի նկատմամբ կիրառվող դեմպֆերային մեխանիզմը։

Նոր նորմերն ուժի մեջ են մտել այսօր և տարածվում են 2026 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Կիսվել սոց․ ցանցերում