Գայլի հшրձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Հանգամանքները ճշտվում են

Կիսվել սոց․ ցանցերում