«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սասուն Միքայելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:
