2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59 հազար 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել․ Դավթյան

«2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59 հազար 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10,000-15,000 է եղել»։

Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նա նշել է, որ նախորդ տարի +8660 սահմանահատում է եղել, այսինքն՝ մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։

«Առաջին կիսամյակում ևս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային աշխատանքներով։ Այս տարի արձանագրվել է +1347 թիվը որպես մուտքերի և ելքերի տարբերություն։ 871 հազար 409 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, և գրանցվել է 870 հազար 62 ելք։ Տարբերությունը դրական է»,- ընդգծել է Դավթյանը։

Կիսվել սոց․ ցանցերում