Անօդաչու թռչող սարքը հшրվածել է Wil dberries-ի պահեստին

Ռուսաստանի Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին, բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Բոգորոդսկում վնասվել է այգեգործական ոչ առևտրային ընկերակցության («Ալբատրոս») տարածքում գտնվող երկու առանձնատուն, Նոգինսկում հրդեհվել է հյուրատունը։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքը հարվածել է «Ատլանտ-պարկի» շրջանում գտնվող Wildberries-ի պահեստին, հրդեհը տեղայնացվել է:

Պավլովսկի Պոսադում նաև հրդեհվել է բազմաբնակարան շենքի տանիքը։ Բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել Մայիսի 1-ի փողոցում գտնվող շենքում։ Նահանգապետի նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում