Անկարայում ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության՝ կրակոցների և պայթյունի պահը ֆիքսել են փողոցների տեսախցիկները: Մարդիկ խուճապահար փախչում են դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ։ «Շրջակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար։ Նախագահի անվտանգության ծառայությունն է ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձ լինի։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հայտնել է, որ Անկարայում իր ղեկավարած գերատեսչության շենքի մոտ ահաբեկչության փորձ է տեղի ունեցել՝ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, մյուսը վնասազերծվել է։ Երկու ոստիկան վիրավորվել է:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:
