Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա հայտնել է, որ մեծացել է պետության կողմից կեցավայրերից օգտվողների թիվը. «Այդ կեցավայրերը ժամանակավոր են, չնայած որ կան տեղեր, որոնք կարող են հետագայում դատռնալա ավելի երկարաժամկետ տրամադրվող վայրեր: Չի եղել կեցության համար դիմող մարդ, որին մնալու վայր չապահովվի»:
Արցախից տեղափոխված միայնակ տարեցների, հաշմանդամների հետ կապված խնդիրները լուծվում են սոցապնախարարության միջոցով հատուկ խնամքի վայրեր տրամադրելով նրանց:
Վարդան Սարգսյանը նշել է, որ ՄԱԿ առաքելության Արցախ այցի մասին տեղեկություն չունի, չի կարող այդ մասին որեւէ բան ասել: