Երեկ ԼՂ-ից Գորիս է հասել 15 ուղևորով վերջին ավտոբուսը. Գեղամ Ստեփանյան

ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ երեկ ԼՂ-ից վերջին ավտոբուսը 15 ուղևորով հասել է Գորիս:

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ՝ ԿԽՄԿ փոխանցելու համար»,- կոչ է արել նա:

ԼՂ ՄԻՊ-ը նաև կարճ տեսանյութ է հրապարակել:

Կիսվել սոց․ ցանցերում