Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Օսմանիե նահանգում երեկ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել են Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգները։
«Օսմանիե նահանգում ժամը 14:43-ին տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ. էպիկենտրոնը գտնվել է Սումբաս գյուղի մոտակայքում», — հայտնել են սեյսմոլոգները։ Երկրաշարժի օջախը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։
Դրանից ընդամենը րոպեներ առաջ հարևան Ադանա նահանգում գրանցվել էին 4,9 և 4,8 մագնիտուդով երկու երկրաշարժ։
