Ֆրանսիայում կշարունակի փակ մնալ մինչև 500 դպրոց, հայտնել է երկրի Կրթության նախարարը։
Նրա խոսքով՝ 400-500 ավագ դպրոց մասնակի կամ ամբողջությամբ փակ կմնա այն բանից հետո, երբ անցած շաբաթվա ընթացքում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները բախվել են աշակերտների լայնածավալ ակցիաների հետ։ Դասասենյակային պայմանների դեմ բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ երկրում։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ անկարգությունների պատճառով դասերը «լիովին կամ մասնակիորեն կդադարեցվեն»։
Նա նշել է, որ շարժման մեկնարկից ի վեր 24 դպրոց «այրվել կամ ավիրվել է»։
Ձերբակալվել է առնվազն 5000 մարդ՝ հիմնականում դեռահասներ, իսկ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ Արհմիությունները ուսուցիչներին կոչ են անում գործադուլ անել։
