Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պшյթյпւնի հետևանքով տուժածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը՝ նշելով, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը՝ Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ։

Նրանք կմիանան ԼՂ-ի բենզինի պահեստի պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերող միջազգային բժշկական խմբին։

Նշվում է, որ այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին։

Այս երկու բժիշկների առաքելությունը վկայում է Իսրայելի՝ հումանիտար օգնության հանդեպ ունեցած իր նվիրվածության և հայ ժողովրդին աջակցության մասին։

Կիսվել սոց․ ցանցերում