Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պпւտինն առջարկով դիմել է Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներին առաջարկել է հանդիպել հաջորդ ամիս և քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին։

Ռուսական հետախուզության նախկին աշխատակցի խոսքով՝ Պուտինն այդ գաղափարն հնչեցրել է հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ «Այս ծրագիրը Պուտինի փորձն է՝ օգտվելու Թրամփի և ռուսաստանցի առաջնորդի միջև հարաբերությունների ջերմացումից, ինչը մտահոգություն է առաջացրել Ուկրաինայում և Վաշինգտոնում ու Եվրոպայում նրա դաշնակիցների շրջանում։ Նման գագաթնաժողովը՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության, աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպական մայրաքաղաքներում և դրանց սահմաններից դուրս», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը դեռևս համաձայնություն չի տվել գագաթնաժողովի անցկացմանը։ Այնուամենայնիվ, պաշտոնյայի խոսքով, ամերիկացի նախագահը կարող է դրական վերաբերվել այդ գաղափարին՝ հաշվի առնելով նախընտրական խոստումը կատարելու և հակամարտությունը կարգավորելու նրա ցանկությունը։

Կիսվել սոց․ ցանցերում