ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ առաջիկա ընտրություններից առաջ․
«Բիբի Նեթանյահուն եղել է մեծ ռազմիկ-վարչապետ և, առավել ևս, խաղաղության ավելի մեծ գործընկեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պայքարում։ Իրանի 51 տարի շարունակ հնչեցվող կարգախոսն է՝ «Մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Մենք կկործանենք Փոքր Սատանային և Մեծ Սատանային»։
Ո՞ր երկիրը կարող է գոյատևել, երբ նման բաների թույլատրվում է հրապարակայնորեն հնչել, քանի որ ի վերջո դրանք միշտ իրականություն են դառնում։ Միայն ժամանակի հարց կլիներ, թե երբ Իրանը կիրագործեր այդ չարագուշակ արտահայտությունը, սակայն նրանք համակարգված կերպով ոչնչացվել են՝ թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական առումով, և եթե նրանք արագորեն չփոխեն իրենց գործելակերպը, մենք շուտով կավարտենք սկսած գործը։
Եթե Իսրայելը սխալ առաջնորդ ունենա, այսինքն՝ որևէ մեկին, բացի Բիբիից, ապա Ամերիկան ստիպված կլինի այս գործն ինքնուրույն անել, իսկ ես ցանկություն չունեմ դա անելու։
Բիբի Նեթանյահուն ուժեղ, խիզախ և փայլուն է եղել հսկայական ընդդիմության պայմաններում, այդ թվում՝ նույնիսկ հենց Իսրայելից եկող ընդդիմության։ Չնայած այդ ամենին՝ նա դիմակայել է և, իրականում, ավելի է ուժեղացել ու հաջողել։
Ես հետևել եմ Բիբիին ամենադժվար ժամանակներում։ Նման իրավիճակներում սովորական տղամարդիկ կամ կանայք կկոտրվեին ճնշման տակ, բայց Բիբին չկոտրվեց։ Ընդհակառակը՝ նա ավելի ուժեղ դարձավ և այսօր էլ պահպանում է այդ նույն ուժը։
Սա այնպիսի գործընկեր է, որին Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է ունենալ Իսրայելից՝ մի երկրից, որի համար Միացյալ Նահանգներն այդքան շատ բան է արել։
Խնդրում եմ, այս նամակը համարել Բիբի Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առաջիկա պայքարում իմ լիակատար և անվերապահ աջակցությունը։
Նեթանյահուն ձեզ երբեք չի հիասթափեցնի»,- գրել է Թրամփը՝ դիմելով Իսրայելի ժողովրդին։
