Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կшպիտпւլյшցիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Միանսյանին (տեսանյութ)

Ձեզ թվում է պետք է գաք, այստեղ ինչ-որ մեկին ազգակործան ասե՞ք: Ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք:

իր խոսքն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝  արձագանքելով ԱԺ նիստում վերջինիս ունեցա ելույթին, որի ժամանակ նա իշխանության ներկայիս քաղաքականությունը բնորոշեց «ազգակործան»։

«Պարոն Մինասյան, ո՞ւմ եք ազգակործան ասում: Լո՞ւրջ եք ասում:

Ազգակործան բառն արտաբերելիս, խնդրում եմ, դեմքով ճիշտ ուղղությամբ շրջվեք: Կարո՞ղ է գիտեք չենք տեսել, չենք հիշում, թե ինչ էֆորիայի մեջ էիք, ոնց էիք տոնում,  ոնց էիք նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել:

Չենք հիշո՞մ, որ ձեր գործընկերն ասում էր՝ այ էս իշխանափոխությամբ ապացուցեցինք, որ ԼՂ-ն ի դեմս Ռուսաստանի, ունի հզոր դաշնակից: Ո՞ւր է պարոն Մամիջանյան, էդ դաշնակիցը:

Չեք հիշո՞ւմ, որ ասում էիք այսուհետ իշխանությունը ԼՂ-ում հայրենասերներինն է: Ո՞ր հայրենասերինը, որ ԼՂ-ն լուծարելու հրամանագիր են ստորագրո՞ւմ, էդ հայրենասերինը, պարոն Մինասյան:

Պատմության ընթացքում առհասարակ, ինչքան կապիտուլյացիա կա Ձեր վրա է, պարոն Մինասյան, Ձեր կուսակցության, Ձեր խմբակի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացի, կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, բայց գնացիք աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան ստորագրեցիք, դուք ստորագրեցիք:

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց»,- ասաց Ալեքսանյանը:

Կիսվել սոց․ ցանցերում