ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է Արցшխից տшրհանել 100 հիվանդ և տարեց մարդկանց

ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին գրված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X–ի էջում։

«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ: 
ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։ «Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ  100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», — ասված է տեքստում: 

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, ԼՂ–ում կարող են մնացած լինել 50-1000 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում