Չնայած շատերը պնդում են, որ Դավիթը հայկական անուն չէ, բայց շատերն էլ այդպես չեն կարծում: Օտար անունը «Դավիդ» է, իսկ հայերեն տարբերակը «Դավիթ»: Հայաստանում ծնողները ի պատիվ հայտնի էպոսի մեծ հերոս Սասունցի Դավիթի, իրենց որդիներին Դավիթ են անվանում: Մյուս վարկածով՝ Դավիթ անունն առաջացել է եբրայերեն David անունից,
նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից։ Բիբիլական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով։ Փաղաքշական ձևերն են՝ Դավո, Դավթիկ, Դավթակ, Տավո, այժմ նաև Դավուլ։ Տարածված են Դավթյան, Դավոյան ազգանունները։
