Լրագրող, արցախյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է. «Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց: Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Առայժմ այսքանը»:
Աղբյուրը՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=6960701283960357&id=100000616638924&ref=embed_post
