Նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նոր պաշտոն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել նախկին ՄԻՊ-ին նոր պաշտոնում նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 24-ին։

Կիսվել սոց․ ցանցերում