ՏԿԵ նախարարն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը քննարկել են ձեռնարկությունում տիրող վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն, և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն դրական արդյունքներ։

Երկուստեք կարևորվել է ՏԿԵ նախարարության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում