ԼՂ-ում անհետ կորած անձանց նույնականացման համար Դատաբժշկական կենտրոնն իրականացնում է նմուշների ընդունման գործընթաց

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1)  իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց: Այ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:

Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։

Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով:

Կիսվել սոց․ ցանցերում