Տերն է
իմ հովիվը,և կարիք չեմ ունենալու։
Նա կանաչ մարգագետիներում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։
Նա վերանորոգում է իմ հոգին,առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ` իր ամվան համար։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ,
չար բանից չեմ վախենա,որովհետև դու ինձ հետ ես,քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Դու սեղան ես պատրաստում իմ առջև` իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով,իմ բաժակը լեփ-լեցուն է։
Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին,և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։
Սաղմոս 23.
