Ադրբեջшնի ԱԱԾ-ն ցուցադրել է Արայիկ Հարությունյանի ձերբшկшլпւթյшն կադրերը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական ​​անվտանգության ծառայությունը նոր տեղեկություններ են հայտնել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ապօրինի ձերբակալման վերաբերյալ։

Նրանք Հարությունյանին «մեղադրում են» վարձկաններ հավաքագրելու, նրանց վարժանքներ անցկացրել և ֆինանսավորելու, նրանց մասնակցությամբ ռազմական հակամարտություններ և ռազմական գործողություններ կազմակերպելու, զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ տալու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ապօրինի քրեական գործ էր հարուցել դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել։

Կիսվել սոց․ ցանցերում