ԿԽՄԿ-ի թիմերը բարձրախոսներով շրջել են Ստեփшնшկերտпւմ, գտել անօգնական մարդկանց (տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը տեսանյութ է հրապարակել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն:

Մեր թիմերը բարձրախոսներով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել  աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց»,- նված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության էջում։

Կիսվել սոց․ ցանցերում