ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն համատեղ նիստ կանցկացնեն ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումների մասին. հայտնի է օրը

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը (Joint Committee)՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։

Հանդիպման նախաձեռնությունը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է, քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։

Նախարարների կոմիտեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։

Համատեղ կոմիտեն քննարկելու է այն խնդիրները, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համար, և խթանելու է այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորություններին:

Կիսվել սոց․ ցանցերում