Հենց նույն պերսոնաժները, որ փորձում էին шլիևի միջազգային իմիջի համար էնպես անել, որ ոչ թե նա հրաժարվի Գրանադայի հանդիպումից, այլ ՀՀ վարչապետը, հիմա էլ նույն հրահանգչի կարգադրությամբ անկլավներ հանձնելուց են խոսում․ Վ․ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հենց նույն պերսոնաժները, որ փորձում էին Ալիևի միջազգային իմիջի համար էնպես անել, որ ոչ թե նա հրաժարվի Գրանադայի հանդիպումից, այլ ՀՀ վարչապետը, հիմա էլ նույն հրահանգչի կարգադրությամբ անկլավներ հանձնելուց են խոսում:

Ողորմելի #շպիոնՕնիկներ»։

Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ սոցցանցի իր էջում գրել էր․

«Պոտենցիալ հանդիպումը անվանում էին կործանարար Հայաստանի համար։

Արդյունքում հանդիպումից հրաժարվեց Ալիևը։ Զարմանալի է, թե ինչու՞ պիտի Ալիևը հրաժարվեր մի հանդիպումից, որը «կործանարար» էր Հայաստանի համար։

Ո՞նց է ստացվում, որ Հայաստանի ամենաազգայնական, ամենաազգափրկիչ ընդդիմությունը ԲԱՌԱՑԻՈՐԵՆ նույնական քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչ Ալիևը, տվյալ դեպքում՝ Գրանադայի հանդիպման չեղարկումը։

Իրականում Ալիևը ամեն պահի էլ կարող էր չեղարկել իր մեկնումը, սակայն եթե Հայաստանում խամաճիկներին հաջողվեր խաթարել ՀՀ վարչապետի մեկնումը, հանդիպումը կչեղարկվեր առանց Ադրբեջանի համար ռեպուտացիոն վնասների»,- գրել է պատգամավորը։

Կիսվել սոց․ ցանցերում