ԱՄՆ-ում արջը հարձակվել է տարեց կնոջ վրա և վնասվածքներ հասցրել նրան։ Այս մասին հայտնում է Մոնտանայի վայրի բնության և զբոսայգիների դեպարտամենտը։
Միջադեպը տեղի է ունեցել Մոնտանայի Ֆլեթհեդ շրջանի անտառապատ տարածքում։ Արջը դուրս է եկել թավուտներից և հարձակվել 73-ամյա կնոջ վրա, ով քայլում էր ամուսնու և շան հետ։ Տղամարդը փորձել է պայքարել գիշատչի դեմ և արջին վախեցնելու համար սփրեյ է ցողել։ Կենդանին նահանջել է, ինչից հետո ամուսինն ու կինը շտապել են դեպի մոտակայքում կայանված մեքենան ու շտապօգնություն կանչել։
Տուժածը հոսպիտալացվել է։ Մոնտանայի վայրի բնության և զբոսայգիների դեպարտամենտի աշխատակիցները հետաքննում են միջադեպը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի արջ է հարձակվել կնոջ վրա։
