Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածութուններով, հայտարարություններով ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Անկլավներ, միջանցք հանձնելու մասին ֆեյք լուրեր տարածողները դեմ են ձեռք բերված պայմանավորվածութուններին, հետևաբար դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա»,- ասված է գրառման մեջ:
