Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Հայաստանի վարչապետին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում։ Նա դա կանի հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում», — ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Կիսվել սոց․ ցանցերում