Ուկրաինան կարող է միանալ ՆԱՏՕ-ին՝ տարածքներ զիջելով Ռուսшստшնին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Յենսենը չի բացառում, որ Ուկրաինան կարող է անդամակցել դաշինքին՝ տարածքի մի մասը Ռուսաստանին փոխանցելու դիմաց։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով Verdens Gang հրատարակությանը։
«Ես կարծում եմ, որ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան զիջի տարածքը և դրա դիմաց դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Յենսենը։
Թերթի հարցին, թե ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանի հետ խաղաղության և ՆԱՏՕ-ի ապագա անդամակցության հասնելու համար, Յենսենը նշել է, որ հակամարտությունից հետո հնարավոր կարգավիճակի մասին քննարկումն արդեն իսկ ընթանում է, և որ տարածքները Ռուսաստանին փոխանցելու հարցը կա. արդեն բարձրացվել է:
«Ես չեմ ասում, որ դա պետք է լինի: Բայց դա, հավանաբար, հնարավոր լուծում է», — ասել է Յենսենը:

Կիսվել սոց․ ցանցերում