Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Իսրայելում և Գազայի հատվածում էսկալացիան փակ նիստում, որը տեղի կունենա կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության աղբյուրները։

«Հանդիպումը հաստատվել է հոկտեմբերի 8-ին Նյու Յորքի ժամանակով 15:00-ին»,- ասել է աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում