Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է ԼՂ-ում մնացած մարդկանց, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամույուն ունեցող անձանց որոնումները։
Ըստ կոմիտեի երևանյան գրասենյակի՝ անցած օրերին այցելությունների ընթացքում բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։
Կոմիտեն նշում է, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, հոգում նրանց բժշկական կարիքները։
