Ստեփшնшկերտի հանրապետական ԲԿ-ի տնօրենը կզբաղեցնի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը

ԵՊԲՀ ռեկտորատ այսօր նիստ է գումարել՝ հագեցած ուսումնական, կազմակերպչական, կլինիկական բազմաթիվ հարցերով:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բուհի ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացի ինքնագնահատման պրոցեսի համակարգող ու աշխատանքային խմբի ղեկավար Լարիսա Ավետիսյանը ներկայացրել է շարունակական այս գործընթացի երկրորդ փուլի մանրամասները:

Առաջիկա շաբաթում ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է փորձագիտական խմբին և նախատեսված են համալսարանականների հետ բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, շրջայցեր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մեծապես կարևորել է կայանալիք այցը և դրա անխափան կազմակերպումը պատասխանատուների կողմից:

Հիվանդանոցային համալիրների գլխավոր բժիշկները ներկայացրել են կատարվող աշխատանքների արդյունքները, ընթացքը:

Այս օրերին երեք հիվանդանոցում էլ բուժօգնություն են ստանում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժառուներ:

«Հերացի» ավագ դպրոցը` տնօրենի զեկուցմամբ, արդեն ընդունել է 38 աշակերտ: Ռեկտորի ուշադրության կենտրոնում էին ավագ դպրոցի շինարարության մանրամասները:

Նիստին ներկա է եղել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով Արմեն Մուրադյանի առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

Ռեկտորի գնահատմամբ` Մհեր Մուսայելյանը, ինչպես նաև շատ գործընկերներ դժվարին իրավիճակներում թե’ բժշկական թիմի, թե’ ուսանողների համար օրինակելի են իրենց դրսևորել:

Նոր գործընկերոջը ռեկտորը ներկայացրել է ռեկտորատի անդամներին: Մհեր Մուսայելյանը կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը:

Ամփոփելով նիստը` բուհի ղեկավարը բոլոր ուղղություններով ընդգծել է կայունությունն ու արդյունավետության ապահովումը:

Կիսվել սոց․ ցանցերում