ԵՐԳՉՈՒՀԻ ԳԼՅՈՒԿՈԶԱՅԻՆ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻՑ

Երգչուհի Գլյուկոզան ընտանիքի հետ կարողացել է հեռանալ Իսրայելից։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում՝ հրապարակելով լուսանկար ինքնաթիռից։

«Մենք թռչում ենք: Գրանցումն արագ չէր, բայց ամեն ինչ հարթ անցավ։ Բարի ճանապարհ»,- գրել է արտիստն իր գրառման մեջ։

Գլյուկոզան ամուսնու և երեխաների հետ Թել Ավիվ էր եկել ամերիկացի երգիչ Բրունո Մարսի համերգին, որը պետք է կայանար հոկտեմբերի 7-ին։

Սակայն, ինչպես հայտնի է, հենց այդ օրը ՀԱՄԱՍ-ը ներխուժեց Իսրայել՝ հրթիռակոծելով և գնդակոծելով բազմաթիվ բնակավայրեր։ Այդ կապակցությամբ ամերիկացի հանրաճանաչ երգիչը ստիպված է եղել չեղարկել ելույթը։

Գլյուկոզան և իր ընտանիքը հայտնի դեպքերի պատճառով եղել են ռմբապաստարանում։

 

Կիսվել սոց․ ցանցերում