Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը օրեր շարունակ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։

Սա ողբերգություն էր ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն էր։ Արցախն այլևս մերը չէ․․․

Video Player

Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում էին իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում: Նրանցից շատերը միացել են կամավորական աշխատանքներին, սնունդ, հագուստ, անհրաժեշտ իրեր, որոշներն անգամ բնակարանով են օգնում արցախահայերին։

StarNews-ի աչքից չի վրիպել, որ երիտասարդ երգչուհի Մաշ Իսրայելյանն օրինակ, այն դեպքում, որ շատ մանկահասակ երեխաներ քնում են ավտոմեքենայի մեջ, շատ երեխաներ չունեն հագուստ, սնունդ, մահճակալ, որոշել է հայոց քննարկամը դնել իր վարսերի ներկել-չներկելու հարցը:

«Եկեք մի հատ քվեարկենք, հարցում անցկացնենք ու հասկանանք`ներկել, թե՞ չներկել»,-ահա`ինչ է ասել Մաշը:

Մաշ ջան, հավատա, այս օրերին ամենաքիչ հետաքրքրող թեման որևէ երգչուհու մազ ներկել- չներկելը, կամ եղունգների դիզայնը չէ: Շատ փոքրիկներ այսօր անտուն , անսնունդ, հույսով ապրում են, իսկ դու….