Որևէ մեկը Արցшխից Հայաստան մտած հայաստանցի զինվпրшկшն տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է. Բաբաջանյան

Արցախում տեղի ունեցածից հետո, Արցախը շրջափակելուց ի վեր ռուս խաղաղապահների իննամսյա հանցավոր անգործությունից հետո, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիա հարուցելու համաձայնություն լտալուց հետո, Հայաստանը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չպետք է թույլ տա, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ռուսական հարթակը վերակենդանա։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Ռուսաստանը ինքը կամավոր որոշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ինքը ոչ թե միջնորդ է, այլ հակամարտության կողմ։

«Հայ-ռուսական ռազմավարական դաշինք» և նման տափակաբանություններին որ վերջ տրվի, գուցե ռուսների հետ ավելի հաջող կստացվի աշխատել։ Մի քիչ էլ ուրիշների հետ, հուսով եմ։

Որպեսզի մի քիչ մատչելի դարձնեմ ասածս. այն ինչ շատերն անվանում են «ռազմավարական դաշինք», իրականում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որն էլ իր հերթին ավելի մեծ բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկություն է»։

Կիսվել սոց․ ցանցերում