Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը դադարեցված է

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների տեղաշարժը դադարեցվել է վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հաղորդվում է Telegram-ի ալիքում՝ կամրջի մոտակայքում տիրող իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությամբ։

Նշվում է, որ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամը 10:00-ից յոթ ժամով դադարեցվել է։

«Ղրիմի կամրջի երթևեկությունը մինչև ժամը 17:00-ն դադարեցված է վերականգնման աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում