Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 8 գյուղի մասին հարցին, որը պահանջում է Ադրբեջшնը (տեսանյութ)

«Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ չկնքվի «Խաղաղության պայմանագիր»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում՝ նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք, ասել ենք, որ եթե որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Կիսվել սոց․ ցանցերում