Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում. Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ից եկող մեղադրանքների մասին

«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա եւ դրա շրջանակներում»:

Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանը փոխում է վեկտորը եւ գնում է դեպի Արեւմուտք, ՀՀ ղեկավարը նկատեց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»:

Կիսվել սոց․ ցանցերում