«Թпւրքшկшն ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել։

Այս մասին հայտարարել է ընկերության խոսնակ Յահյա Ուսթյունը:

«Իսրայելում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք մեր թռիչքները՝ մինչև վերսկսման մասին հետագա ծանուցումը»,- ասել է նա:

Թուրքական մյուս ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Իսրայել, և օդային տարածքի անվտանգության մշտադիտարկումը շարունակվում է, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կիսվել սոց․ ցանցերում