Ես չեմ կարող նահանջել, քանի դեռ պատերազմ է ընթանում:
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ռումինական «Digi24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ եթե պատերազմը շարունակվի, ինքը կարող է երկրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, բայց եթե պատերազմն ավարտվի, երկրորդ անգամ չի առաջադրվի։
Զելենսկին չի նշել պատերազմի ավարտի ամսաթիվը, սակայն նշել է, որ Ուկրաինան այժմ անցնում է իր վերջին և ամենադժվար շրջանը։
