ՌԴ-ի և Ադրբեջшնի «սիրախաղը». шլիևն ու Պատրուշևը դրվատել են երկու երկրների ընդլայնվող կապերը

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոյալ Պատրուշևը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ալիևը հայտարարել է՝ երկու երկրների հարաբերությունների օրակարգը շատ լայն է։

Ալիևը նկատել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ երկկողմ հարաբերություններն իսկապես դաշնակցային են:

Վերջինս վստահություն է հայտնել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցում։

Նիկոլայ Պատրուշևը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ ընդգծել, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո երկու երկրների կապերն էլ ավելի են ընդլայնվել։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ, քննարկվել՝ տարածաշրջանային համագործակցության հարցեր, կարևորվել՝ «3+3» ձևաչափը։

Զրույցի ընթացքում նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման  համագործակցության շուրջ:

Պատրուշևը հանդիպել է նաև Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համագործակցության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ համատեղ պայքարի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում