«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իր ընտանիքի և ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմի հետ ճաշելիս է եղել ռեստորանում, երբ ծեծի է ենթարկվել հաստատության այցելուներից մեկը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հաստատության այցելուին։ Ինքը՝ տուժողը, պատմել է, որ աշխատակիցներն ագրեսիա են ցուցաբերել այն պատճառով, որ իրեն կասկածել են Մեսսիին ու Բեքհեմին լուսանկարելու ցանկության մեջ։ Նրա խոսքով՝ իրեն նախ հրել են, հետո ծեծել։ Մեսսիին և նրա ընտանիքին շենքից դուրս են բերել հետևի դռնով։
«Նրանք հարձակվեցին մեզ վրա, ինձ դուրս հանեցին ու բռունցքով հարվածեցին դեմքիս։ Միայն ընտանիքիս հետ լուսանկարվելու փորձի պատճառով, այլ ոչ թե Բեքհեմի կամ Մեսսիի հետ»,- ասել է տուժողը: