«Ամերիկյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայելի մայրաքաղաք

Ամերիկյան խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «American Airlines»-ը, հայտնել է, որ մինչև դեկտեմբերի 4-ը դադարեցրել է թռիչքները դեպի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան, որը գտնվում է Թել Ավիվի մերձակայքում։

«Ներկայիս միջավայրի պատճառով American Airlines-ը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Իսրայելի Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մինչև դեկտեմբերի 4-ը: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել գործընկեր ավիաընկերությունների հետ՝ օգնություն տրամադրելու նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Թել Ավիվից։ Հուսալիությունը մնում է մեր առաջնահերթությունը»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Delta Air Lines-ը հայտարարել էր մինչև հոկտեմբերի վերջ Ատլանտայի (Ջորջիա նահանգ), Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) և Նյու Յորքի օդանավակայաններից դեպի Իսրայել թռիչքները դադարեցնելու մասին։

Կիսվել սոց․ ցանցերում